Ժողովրդագրական խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում

20:44, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդագրական խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

«Վարչապետին առընթեր ստեղծվել է ժողովրդագրական հարցերի վերաբերյալ խորհուրդ և այդ խորհուրդն արդեն գումարել է առաջին նիստը: Մենք բավականին որակյալ վերլուծություն ենք անցկացրել այդ ոլորտում: Մենք շատ լավ պատկերացնում ենք տվյալ ոլորտում իրավիճակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Տիգրան  Ավինյանը՝ հավելելով, որ կառավարությունը ժողովրդագրության խնդիրների լուծման ռազմավարություն է մշակում:

Փոխվարչապետն ավելացրեց, որ առաջիկա 5 տարում այդ ոլորտում լուրջ աշխատանք կտարվի:


© 2009 ARMENPRESS.am