Պերուի նախկին նախագահը փորձել Է ինքնասպան լինել ձերբակալման ժամանակ

17:47, 17 Ապրիլ, 2019


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան կրակել Է իր վրա, երբ ոստիկանները փորձում Էին նրան ձերբակալել կոռուպցիայի մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին հայտնել Է EFE գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Միջադեպը, գործակալության տվյալներով, տեղի Է ունեցել Լիմայում նրա տանը: Ըստ նախնական տվյալների, Գարսիան կրակել Է իր պարանոցին: Նշվում Է, որ նախկին նախագահին տեղափոխել են Լիմայի հիվանդանոց: Վերքի ծանրության մասին չի հաղորդում:
Գարսիան Պերուի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է երկու անգամ՝ 1985-1990 թվականներին եւ 2006-2011 թվականներին:
Պերուում Գարսիային կասկածում են Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունից կաշառքներ ստանալու մեջ: Լատինական Ամերիկայում այդ ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարներ Է ծախսել բարձրաստճան պաշտոնյաների, նախարարների ու նախագահների կաշառելու համար պետական շահավետ պարտավորագրեր ստանալու նպատակով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am