Փարիզի Աստվածամոր տաճարը կփակվի հինգ-վեց տարով

17:07, 17 Ապրիլ, 2019


ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կարող Է իր դռներն այցելուների համար փակել վեց տարով, ապրիլի 17-ին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Նոտր Դամի վանահայր Պատրիկ Շովեին: Այդ մասին Շովեն պատմել Է ապրիլի 17-ին տեղի ձեռնարկատերերի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վանահայրը նշել Է, որ տաճարի մի մասը շատ Է վնասվել հրդեհի հետեւանքով՝ չճշտելով, թե հատկապես ինչի մասին Է խոսքը:
Նաեւ նա նշել Է, որ դեռեւս պարզ չԷ, թե Նոտր Դամի 67 աշխատակիցները որտեղ են աշխատելու տաճարի վերականգնման ժամանակաշրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am