ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարիկ Մարտիրոսյանին

16:11, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հյուրընկալել է հայտնի ռուսաստանաբնակ հայ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախագահը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում՝ հրապարակելով իր և Գարիկի լուսանկարը:

«Հյուրընկալել եմ հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանին»,- նշված է ՀՀ նախագահի էջում:

Ուշագրավ է, որ լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանը կրում է նախագահ Արմեն Սարգսյանի հայտնի՝ ՀՀ զինանշանով գլխարկը:

Посмотреть эту публикацию в Instagram

Հյուրընկալել եմ հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանին #ArmenSarkissian #GarikMartirosyan #ArmenianPresident #Armenia #Հայաստան

Публикация от Armen Sarkissian (@president_armensarkissian)


© 2009 ARMENPRESS.am