Աբովյանի քաղաքապետի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը կառաջադրի իր թեկնածուին

16:08, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ ընտրվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին կուսակցության թեկնածուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Որոշումը կայացրել ենք երեկ՝ ապրիլի 16-ին, երեկոյան: Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ն կառաջադրի իր թեկնածուին»,- նշեց Պետրոսյանը, սակայն չբարձրաձայնեց ոչ մի անուն:

Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:


© 2009 ARMENPRESS.am