Մոսկվան կարծում է, որ ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվեն. Լավրով

13:55, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան կարծում է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 17-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Սերբիայի իր պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով, զգալով այն մթնոլորտը, որում այժմ ընթանում Է աշխատանքը, ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ թե՛ Բաքուն, թե՛ Երեւանը շահագրգռված են, որ այս անգամ այդ պայմանավորվածությունները չմնան թղթի վրա,-ասել Է Լավրովը:-Մենք կօգնենք դրան»:


© 2009 ARMENPRESS.am