Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

13:37, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 17-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել են ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել մի շարք վարչությունների և ծառայությունների պետեր:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին

© 2009 ARMENPRESS.am