Թաիլանդի թագուհուն հոսպիտալացրել են. Bangkok Post

13:31, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի Սիրիքիթ թագուհուն ապրիլի 16-ին տեղափոխել են Չուլալոնգկոռն հիվանդանոց՝ տենդով: Ապրիլի 17-ին այս մասին հայտնել Է Bangkok Post թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թագավորական պալատի տվյալներով՝ բժիշկները նրան խորհուրդ են տվել հիվանդանոց տեղափոխվել այն բանից հետո, երբ նրա մոտ տենդ Է սկսվել, որն առաջացել Է միզապարկի վարակից:

2018 թվականի օգոստոսի 19-ին 86-ամյա թագուհին հոսպիտալացվել Էր ջերմով եւ հաճախացած հազով: Բժշկական հիմնարկությունում նրա մոտ հայտնաբերել Էին գրիպ, բժիշկները խորհուրդ Էին տվել բուժընթաց անցնել: 11 օր անց նա դուրս Էր գրվել Չուլալոնգկոռն հիվանդանոցից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am