Պակիստանում աճում Է տեղատարափների հետեւանքով զոհվածների թիվը

10:25, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Փենջաբի, Բելուջստանի, Հայբեր-Փահթունհվայի նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 39-ի, 135 մարդ վերքեր Է ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչությանը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ առատ անձրեւների եւ ավազամրրիկի պատճառով Կարաչի քաղաքում ու դրա արվարձաններում զոհվել Է 25 մարդ:

Վարչության տվյալներով՝ սաստիկ անձրեւների հետեւանքով վնասվածքներ Է ստացել շուրջ 80 տուն: Ֆեյսալաբադ քաղաքում տարերքի հարվածից անջատվել Է Էլեկտրականությունը:

Օդերեւութաբանների տվյալներով՝ առավել շատ տեղումներ են գրանցվել Իսլամաբադում: Քաղաքում, ինչպես նաեւ Փենջաբի նահանգում պոռթկուն քամիով ուղեկցվող անձրեւները եւ փոշեմրրիկները կշարունակվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am