Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարած հրշեջներին ճանապարհել են ծափահարություններով

20:29, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված սարսափելի հրդեհի մարման աշխատանքներն իրականացրած հրշեջներին հավաքված քաղաքացիները, զբոսաշրջիկներն ու քաղաքի այդ հատվածի բնակիչները ծափահարություններով են ճանապարհել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հավաքվածները երախտիքի խոսքեր են հնչեցրել՝ բղավելով՝ բրավո:

Սիտե կղզու վրա, որտեղ գտնվում է տաճարը, մեքենաների շարժը շարունակում է դժվարացած մնալ: Տաճարի շուրջը ողջ օրը գտնվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ, աշխարհի տարբեր երկրներից ժամանած լրագրողներ, ովքեր ժամեր շարունակ անդադար ուղիղ եթերներ են ապահովել դեպքի վայրից:


© 2009 ARMENPRESS.am