Պակիստանում ուժեղ անձրևներն ու քամիները 25 մարդու կյանք են խլել

20:20, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի հարավում շարունակվող անձրևների ու ավազային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Վիրավորների թիվը մի քանի տասնյակ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուժեղ քամու հետևանքով Փենջաբ նահանգում արմատախիլ են եղել ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդալարերը: Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում ճանապարհների մաքրման ու երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am