ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել

16:33, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն Արարատ Միրզոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

«Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերում, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունում:

Օրակարգերի նախագծերում ընդգրկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը»,- գրված է հաղորդագրությունում:

 


© 2009 ARMENPRESS.am