Պուտինն առաջարկել Է Փարիզ ուղարկել ռուս լավագույն վերականգնողներին

14:29, 16 Ապրիլ, 2019


ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր Է հղել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին՝ ցավակցություն հայտնելով նրան եւ ամբողջ ֆրանսիացի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նոտր Դամը Ֆրանսիայի պատմական խորհրդանիշն Է, եվրոպական եւ համաշխարհային մշակույթի անգին գանձը, քրիստոնեական կարեւորագույն սրբավայրերից մեկը»,- ընդգծել Է Ռուսաստանի պետության ղեկավարը:
Պուտինը հույս Է հայտնել, որ տաճարը կհաջողվի վերականգնել, եւ առաջարկել Է Ֆրանսիա ուղարկել «ռուսաստանցի լավագույն մասնագետներին, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման հարուստ փորձ ունեն»:

© 2009 ARMENPRESS.am