Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարային աղյուսակում դեռևս 4-րդն է  

10:26, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շարունակում են ելույթները Իսլանդիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ` 8-րդ տուրում, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղացին:

8 հնարավորից հավաքելով 6 միավոր՝ Ռոբերտ Հովհաննիսյանն այժմ մրցաշարային աղյուսակում 4-րդն է և առաջատարներին զիջում է կես միավորով:


© 2009 ARMENPRESS.am