Հարկադիր կատարման ծառայությունը ապրիլի 8-12-ը 3405 դիմում և գրություն է ստացել

12:27, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարման ծառայությունը 2019 թվականի ապրիլի 8-12-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից 3405 դիմում և գրություն է ստացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնում է ծառայության «Ֆեյսբուքի» էջը:

«Ապրիլի 8-12-ն ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 7 բողոքի, իսկ «Թեժ գիծ» ծառայության կողմից ընթացք է տրվել 7 զանգ-բողոքի: 

Ապրիլի 8-12-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1657 քաղաքացի»,- նշված է հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am