Տոռնադոյից առնվազն ութ մարդ Է զոհվել ԱՄՆ-ի հարավային նահանգներում

10:52, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հարավային նահանգներում տոռնադոյի եւ ուժգին փոթորիկների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է ութի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է USA Today-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր Տեխասի նահանգում զոհված երկու երեխայի մասին:

Թերթի տվյալներով՝ տոռնադոյի հիմնական մասն անցել Է Տեխասի, Լուիզիանայի, Միսիսիպիի եւ Ալաբամայի նահանգներով: Հաղորդվում Է տասնյակ տուժածների մասին: Տեխասի քաղաքներից մեկում տուժել Է առնվազն 25 մարդ, նրանցից 8-ն օրհասական վիճակում են: Եվս 19 հոգի տուժել Է Միսիսիպիում:

Տարերքի պատճառով մոտավորապես 100 հազար տուն եւ առեւտրային շենք մնացել են առանց Էլեկտրականության, մի քանի մարդ անհայտ կորած Է համարվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am