Խաղաղ կյանքը վերագտած Հալեպի հայ համայնքը Ծաղկազարդը նշել է բազմամարդ արարողությամբ

14:32, 14 Ապրիլ, 2019

ՀԱԼԵՊ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի պատերազմից հետո վերականգնվող Հալեպ քաղաքի հայ համայնքը բազմամարդ արարողությամբ և մեծ շուքով նշել է Ծաղկազարդը՝ Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։

Սբ Աստվածածին եկեղեցում կայացած արարողությունը կատարվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի ձեռամբ։

«Արմենպրես»-ի թղթակցի դիտարկմամբ՝ արարողությանը մասնակցել են Հալեպի հայ համայնքի շուրջ 2000 ներկայացուցիչներ։


© 2009 ARMENPRESS.am