Հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժությունները կավարտվեն կրակային փուլով

14:31, 12 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժության եզրափակիչ` կրակային փուլը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կրակային փուլի անձնակազմը բաղկացած է ավելի քան 1500 զինծառայողից: Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանի խոսքով` զորավարժությունն անցկացվում է առանց սյուժեի:

«Չի լինելու սցենար, չկա գրած, թե ինչից հետո ինչ պետք է լինի: Խնդիրը տրվում է հրամանատարին, նա պետք է ղեկավարի իր զորքը, և ընթացքում տարբեր տեսակի առաջադրանքներ է ստանալու, և դրանք նույնպես պետք է կատարի»,- ասաց Փարվանյանը:

Միացյալ զորավարժությունն սկսվել է ապրիլի 1-ին:


© 2009 ARMENPRESS.am