Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց «Բուդապեշտ Սփրինգսի» 3-րդ տուրում  

13:56, 12 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շարունակում են ելույթները Բուդապեշտի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայում ընթացող «Բուդապեշտ Սփրինգս» մրցաշարի 3-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով առավելության հասավ ՖԻԴԵ-ի վարպետ Տորոկ Սանդորի նկատմամբ, իսկ Արամ Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Շվեդիան ներկայացնող գրոսմայստեր Ռալֆ Ակեսոնի հետ:

3-րդ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են 3 շախմատիստ: Տեր-Սահակյանը և Հակոբյանը առաջատարներին զիջում են 1-ական միավորով:


© 2009 ARMENPRESS.am