Մեյը հավաստել Է, որ Ասանժը ձերբակալվել Է ԱՄՆ-ի պահանջով

17:46, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ապրիլի 11-ին հայտարարել Է, որ WikiLeaks-ի հիմնանդիր Ջուլիան Ասանժի ձերբակալումը դրսեւորում Է իրավունքի գերակայությունը երկրում, նա հավաստել Է, որ այդ ձերբակալումը կատարվել Է ԱՄՆ-ի պահանջով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ասանժը ձերբակալվել Է արտահանձնման այն պահանջին համապատասխան, որն ուղարկվել Էր Միացյալ Նահանգների կողմից»,-ասել Է Մեյը:

«Այժմ այդ արտահանձնումը իրավունքի կիրարկման հարց Է, որը դրված Է դատարանի առաջ»,-հավելել Է նա: Վարչապետը շնորհակալություն Է հայտնել Լոնդոնի ոստիկանության աշխատակիցներին, որոնք կատարել են Ասանժի ձերբակալումը: Ավելի վաղ WikiLeaks-ը հայտնել Է, որ իր հիմնադիրը ձերբակալված Է ԱՄՆ-ի պահանջով: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել Է, որ Լոնդոնից գրավոր պարտավորություն Է ստացել Ասանժին չհանձնել այն երկրին, որտեղ նրան կարող Է մահապատիժ սպառնալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am