Հայաստանի Մ-18 հավաքականը 10 ֆուտբոլիստով ոչ-ոքի խաղաց Կիպրոսի Մ-18 հավաքականի հետ

16:25, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ18 տարեկանների թիմը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց Կիպրոսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հանդիպման 30-րդ րոպեին հաշիվը բացեց Կիպրոսից Կոնստանտիդիսը, իսկ Հայաստանի հավաքականի հաշվի հավասարությունը վերականգնեց Արամ Քոլոզյանը՝ 49-րդ րոպեին:

Օրեր առաջ այս երկու թիմերը կրկին մրցել էին, իսկ խաղն ավարտվել էր 3:3 հաշվով:


© 2009 ARMENPRESS.am