Կազմվել է զբոսաշրջիկներին հիասթափեցրած Եվրոպայի քաղաքների վարկանիշը

13:47, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուրանոցների եւ ավիատոմսերի որոնման Skyscanner առցանց ծառայությունը կազմել զբոսաշրջիկներին հիասթափեցրած Եվրոպայի քաղաքների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, որն ստացել Է «Լենտա.ռու»-ում:

Առաջին տեղում հայտնվել Է Փարիզը: Հարցման մասնակիցների 29 տոկոսը խոստովանել են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը չի արդարացրել իրենց սպասումները: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Բեռլինը, որը հուսախաբ Է արել հարցվածների 15 տոկոսին: Նրանց հաջորդում Է Բարսելոնան, որը հիասթափեցրել Է հարցման մասնակիցների 8 տոկոսին:

Նաեւ Եվրոպայի ամենագերագնահատված քաղաքների տասնյակում տեղ են գտել Հռոմը, Բրյուգեն, Պրահան, Ամստերդամը, Լիսաբոնը, Բուդապեշտը եւ Լոնդոնը: 2018 թվականի դեկտեմբերին ճանապարհորդները կազմել են աշխարհի այն տեսարժան վայրերի ցուցակը, ուր այցելությունները չեն արդարացրել իրենց սպասումները:

Պարզվել Է, որ ամենից շատ զբոսաշրջիկներ հիասթափված են իտալական քաղաքներից, այդ թվում՝ Վենետիկից: Երկրորդ տեղում հայտնվել Է Եգիպտոսի Էլ-Գիզա քաղաքը. զբոսաշրջիկները խոստովանել են, որ Մեծ բուրգն իրենց բավականաչափ վիթխարի չի թվացել:


© 2009 ARMENPRESS.am