Samsung-ը ներկայացրել Է Galaxy նոր սմարթֆոն-սլայդերը

17:45, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ը ներկայացրել Է Galaxy A80 սմարթֆոնի նոր մոդելը, միջոցառումը հեռարձակվել Է ընկերության պաշտոնական կայքում, տղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սարքն ստացել Է մեծացված 6,7-դյույմանոց FHD+ Super AMOLED դիսփլեյ եւ եռակի դարձկեն խցիկ, որն ինքնաբերաբար միանում Է լուսանկարման գործառույթն ակտիվացնելիս: Մարտկոցի տարողությունը կազմում Է 3700 միկրոամպեր ժամ:

Սմարթֆոնը հասանելի Է երեք գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն եւ սեւ: Նորույթի մանրածախ գիննն սկսվում Է 49 հազար 990 ռուբլուց, սմարթֆոնը վաճառքում կհայտնվի մայիսի 27-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am