Ըմբիշ Անդրանիկ Գալստյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում  

13:06, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը սփոփիչ գոտեմարտում ուժերը չափեց Ռարես Չինտոանիի (Ռումինիա) հետ: Հայ ըմբիշը պարտվեց` բաց թողնելով բրոնզե մեդալի արժանանալու հնարավորությունը:

Մեր ազգային հավաքականի միակ ներկայացուցիչը, որը կպայքարի մեդալի, այն էլ ոսկե մեդալի համար, Արսեն Հարությունյանն է:


© 2009 ARMENPRESS.am