Հայ գրոսմայստերները կրկին հաղթանակ են տոնել Իսլանդիայում

01:00, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շարունակում են հաջող ելույթները Իսլանդիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռեյկյավիկի միջազգային մրցաշարում կայացան 2-րդ և 3-րդ տուրի խաղերը: 2-րդ տուրում հայ շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը հաղթանակներ տոնեցին:

Այս տուրից հետո հայ շախմատիստներն առաջատարների շարքում են:

«Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական սիստեմով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն կեզրափակվի ապրիլի 16-ին:


© 2009 ARMENPRESS.am