Պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել պետական դրոշը ոտքերի տակ գցած գեթ մեկ մարդ. Նիկոլ Փաշինյան

14:29, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում:

«Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի»,-գրել է Փաշինյանը:

Արարտյան-մաքսատուն վարչությունում շրջայցի ընթացքում ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը կարգադրեց աշխատանքից հեռացնել այն սենյակի աշխատակիցներին, որտեղ ՀՀ պետական դրոշն անմխիթար վիճակում էր:

 


© 2009 ARMENPRESS.am