Թբիլիսիում կայացել Է «Եվրատեսիլ»-ի համար Օթո Նեմսաձեի տեսահոլովակի շնորհանդեսը

13:03, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օթո Նեմսաձեի տեսահոլովակի պրեմիերան, որով երգիչը Վրաստանը ներկայացնելու Է Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթում, տեղի Է ունեցել Թբիլիսիի «Կավեա Գալերեա» կինոթատրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու Է Թել-Ավիվում: Մրցույթի առաջին, երկրորդ կիսաեզրափակիչները եւ եզրափակիչը կկայանան մայիսի 14-ին,16-ին եւ 18-ին: Նեմսաձեն «Սուլ ցին իարե» («Գնա միայն առաջ») վրացական երգով հանդես կգա մայիսի 14-ին 11 համարի ներքո:

Նեմսաձեի հոլովակը նկարահանվել Է սեւ-սպիտակ գույներով: Տեսահոլովակն ունի միակ եւ գլխավոր հղումը՝ երազանքը Վրաստանի տարածքային ամբողջականության մասին եւ դրա վերականգնման շատ մեծ ցանկությունը, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am