Նիկոլ Փաշինյանը Արարատյան ավտոմաքսատուն-վարչության աշխատակիցներին հորդորեց մաքսազերծման գործընթացն իրականացնել 20 րոպեում

12:04, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատյան ավտոմաքսատուն-վարչություն կատարած այցի ընթացքում հերթում սպասող քաղաքացու հետ մասնակցեց ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետի մասնակցությամբ գործընթացը կատարվեց 20 րոպեում:

Նիկոլ Փաշինյանը շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ մաքսատան աշխատակիցների հետ ֆիքսել են 20 րոպե ժամանակահատվածն ու հանգել պայմանավորվածության:

«Պայմանավորվեցինք, որ մեքենան 20 րոպեում պետք է մաքսազերծված լինի»,- ասաց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am