Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

11:32, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի ապրիլի 9-ի արտահերթ նիստում:

Նախագծով առաջարկվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր: Իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6:


© 2009 ARMENPRESS.am