Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Իսլանդիայում  

10:20, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները հաջող են մեկնարկել Ռեյկյավիկի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի երեք ներկայացուցիչները` Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը հաղթանակներ են տոնել:

«Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական սիստեմով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն կեզրափակվի ապրիլի 16-ին:


© 2009 ARMENPRESS.am