Թեղուտում ընթանում են վերագործարկման աշխատանքները. կվերականգնվի 700-800 աշխատատեղ

17:44, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեղուտ ՓԲԸ-ում սկսվել են հանքավայրի վերագործարկման աշխատանքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Բիզնես 24»-ը:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է 2018թ-ի հունվարի 12-ից։ Շահագործման դադարեցման պահին Թեղուտ ՓԲԸ աշխատակիցների թիվը կազմել է 1200։ Դադարի վիճակում ընկերության աշխատակիցների թիվը կրճատվել է մինչև 300։

Այժմ, երբ սկսվել է ձեռնարկության վերագործարկման գործընթացը, ընկերությունը պլանավորում է առաջիկա 1-2 ամսում աշխատանքի ընդունել 700-800 աշխատակից։

 

 


© 2009 ARMENPRESS.am