Վրաստանում չեղարկեցին ավարտական քննությունները դպրոցներում

17:23, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը ապրիլի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատել Է դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների համար ավարտական քննությունները չեղարկելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վրացական դպրոցներում 12-ամյա կրթություն Է, ավարտական քննություններն անցկացվում Էին երկու փուլով՝ 11-րդ եւ 12-րդ դասարաններում:

«Նախաձեռնությունը պաշտպանել Է 80 պատգամավոր, իսկ ութը՝ դեմ են արտահայտվել»,- հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները: Օրենսդիր մարմնի նիստը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները:

«Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ ուղղումները կհրապարակվեն «Վրաստանի օրենսդրական լրաբերի» կայքում:


© 2009 ARMENPRESS.am