ՀՀ վարչապետն արդարադատության նախարարի տեղակալներ է նշանակել

16:38, 5 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ արդարադատության նախարարի տեղակալներ են նշանակվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշմամբ արդարադատության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արտակ Ասատրյանը:

Արդարադատության նախարարի տեղակալներ են նշանակվել Տիգրան Խաչիկյանը և Աննա Վարդապետյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am