Նիկոլ Փաշինյանը Գյումրիում քննարկեց նոր ավտոկայարան կառուցելու հարցը

16:23, 5 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին Գյումրի կատարած շրջայցի ընթացքում եղավ նաև քաղաքային ավտոկայարանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավտոկայարանում վարչապետ Փաշինյանը ծանոթացավ ուղևորափոխադրումների պայմաններին։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ու ավտոկայարանի ուղևորափոխադրումները սպասարկող ընկերության սեփականատեր Մարտուն Գրիգորյանի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկեց առկա խնդիրները ու նոր ավտոկայարան կառուցելու հարցը։

Վարչապետը Գյումրի է ժամանել նոր արագընթաց գնացքով, շրջել է Տիգրան Մեծ փողոցով, շրջայց կատարել «Չերքեզի ձոր» կոչվող ձկան արտադրամասում և այցելել ռուսական 102-րդ ռազմաբազա։

 


© 2009 ARMENPRESS.am