Հարոյանն «Ուրալին» օգնել է հաղթել գավաթի կիսաեզրափակիչում  

10:42, 4 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Ուրալի» գավաթային խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ուրալը» 1:0 հաշվով հաղթել է Տուլայի «Արսենալին»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում չի եղել, սակայն փոխարինման է դուրս եկել 67-րդ րոպեին:

«Արսենալ»-«Ուրալ» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 15-ին:


© 2009 ARMENPRESS.am