«Բանանց»-«Լոռի» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց. Գավաթի խաղարկություն

16:45, 3 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացավ կիսաեզրափակչի առաջին` «Բանանց»-«Լոռի» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերը մի շարք հնարավորություն ունեին բացելու խաղի հաշիվը, սակայն ակումբները ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում թիմերին չհաջողվեց օգտագործել իրենց գոլային պահերը: Ի վերջո` այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: «Բանանց»-«Լոռի» 0:0:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին:


© 2009 ARMENPRESS.am