«Բանանցը» նոր անվանում կունենա  

15:18, 1 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի«Բանանց» ֆուտբոլային ակումբը կփոխի անվանումը: Ամփոփվել են «Բանանց» ՖԱ-ի անվանափոխության վերաբերյալ իրականացված հարցման արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հարցմանը մասնակցած ավելի քան 2500 ֆուտբոլասերների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացավ «Ուրարտու» տարբերակը՝ 39.5 տոկոս:

«Բանանց»  ֆուտբոլային ակումբը հիմնադրել է 1992 թվականի հունվարի 20-ին` ներկայացնելով Կոտայքի մարզը: Առաջին մրցաշրջանում թիմը նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

1995 թվականից «Բանանցը» դուրս է եկել Հայաստանի առաջնությունից, սակայն ակումբը վերածնունդ է ապրել 2001 թվականից:

 

 


© 2009 ARMENPRESS.am