Ֆեդերերն արժանացել է 101-րդ տիտղոսին  

13:20, 1 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը նվաճել է իր կարիերայի 101-րդ տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մայամիի Մասթերս մրցաշարի եզրափակիչում Ֆեդերերն ուժերն էր չափում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Իսների հետ: Շվեյցարացին հաղթեց երկու սեթում` 6:1, 6:4 հաշվով:

Ֆեդերերը առաջին թենիսիստն է, ով 2019 թվականին հաղթել է երկու մրցաշարում: Ավելի վաղ նա հաղթել էր նաև Դուբայի մրցաշարում:


© 2009 ARMENPRESS.am