Ֆեդերերը դուրս է եկել Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ  

11:52, 29 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ֆեդերերը գերազանցեց Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քևին Անդերսոնին: 1 ժամ 26 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 6:0, 6:4 հաշվով:

Կիսաեզրափակիչում շվեյցարացին ուժերը կչափի կանադացի Դենիս Շապովալովի հետ:


© 2009 ARMENPRESS.am