Թրամփը վերստին կոչ Է արել ՕՊԷՔ-ին՝ ավելացնել նավթի հանույթը

17:46, 28 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին կոչ Է արել ՕՊԷՔ-ին՝ ավելացնել նավթի հանույթը, հայտարարելով, որ դրա գինը չափից ավելի Է բարձրացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter-ի իր Էջում:

«Շատ կարեւոր Է, որ ՕՊԷՔ-ն ավելացնել նավթի արդյունահանումը,-ասել Է ԱՄՆ-ի ղեկավարը:-Աշխարհի շուկաներն անկայուն են, նավթի գինը չափազանց բարձր Է դառնում»:

Երեւանի ժամանակով ժամը 16:45-ին WTI մակնիշի նավթի ֆյուչերսի գինը բարելի դիմաց կազմել Է 58,58 դոլար, Brent մակնիշի նավթի ֆյուչերսի գինն, իր հերթին, կազմել Է բարելի դիմաց 66,99 դոլար: Թրամփը վերջին մեկ տարվա ընթացքում քանիցս կոչ Է արել ՕՊԷՔ-ին՝ ձեռնպահ մնալ նավթի գների բարձրացմանն աջակցելուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am