Մադուրոյի տապալման գործողությունը Վենեսուելայում կսկսվի ապրիլի 6-ին, Գուայդո

10:06, 28 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել Է, որ «Ազատություն» գործողությունը, որն, իր կարծիքով, պետք Է բերի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարման դադարեցմանը, կսկսվի ապրիլի 6-ին: Համապատասխան հայտարարությունը նա մարտի 27-ին զետեղել Է իր Twitter-ում: «Ապրիլի 6-ին ամբողջ երկրում տեղի կունենան «Ազատություն» գործողության առաջին տակտիկական ակցիաները: Այդ օրը մենք պետք Է լինենք պատրաստ, նախապատրաստված ու կազմակերպված»,- գրել Է քաղաքական գործիչը: Նա կոչ Է արել քաղաքացիներին՝ վաղօրոք ստեղծել կոմիտեներ, որոնք կզբաղվեն բողոքի շարժման համախմբմամբ: «Ոստիկանության աշխատակիցներն ու զինվորականները նույնպես կոչված են ամբողջ երկրում կազմակերպել մարդկանց պաշտպանությունը զինված խմբերից»,- հավելել Է Գուայդոն: Ավելի վաղ նա կոչ Է արել ժողովրդին՝ մարտի 31-ին բողոքի ակցիայի դուրս գալ երկրում Էլեկտրականության մատակարարման խնդիրների կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am