Քիմ Քարդաշյանը Փարիզում շրջել է կիսաթափանցիկ հագուստով

17:20, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը փողոցում շրջել Է կիսաթափանցիկ պսպղացող բոդիով: Հեռուստաաստղի լուսանկարները հրապարակել Է Entertainment Tonight հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քանյե Ուեսթի 38-ամյա կինը երեկոյան Փարիզում զբոսանքի Էր դուրս եկել ընկերուհու՝ Քիմորա Լիի հետ եւ հագել Էր կիպ գրկած արծաթագույն բոդի: Իր կերպարը Քարդաշյանը լրացրել Էր թափանցիկ փայլփլուն զուգագուլպաներով, սպիտակ բարձրակրունկ բոկոտիկներով եւ գործած սեւ թիկնոցով:


© 2009 ARMENPRESS.am