Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է ոստիկանության տարբեր ստորաբաժաանումների մի խումբ ծառայողների

15:56, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում մարտի 25-ին  տեղի է ունեցել  պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ոստիկանության ղեկավարությունը, կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ծառայությունների պատասխանատուներ: 

Առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու, հետախուզվողների հայտնաբերման, ինչպես և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով և դրամական խրախուսանքներով:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով պարգևատրվածներին՝ կարևորել է նրանց անձնվեր ծառայությունն ու հանցավորության դեմ պայքարում մաղթեց նորանոր հաջողություններ: Նա հույս է հայտնել, որ խրախուսանքները կոգևորեն նրանց ավելի սրտացավ ծառայելու համար:


© 2009 ARMENPRESS.am