Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանի կարծիքով, ինքը կարող էր Դոհայում ավելի լավ ելույթ ունենալ  

14:54, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանի կարծիքով, աշխարհի գավաթի խաղարկությունում կատարած իր վարժությունը դեռևս կատարելագործվելու տեղ ունի:

«Մրցավարության հարցում մենք լուրջ աջակցություն ստացանք Հակոբ Սերոբյանից, ասել է թե, մեզ գնահատեցին այնքան, որքան մենք կատարել էինք մեր վարժությունը: Իսկ ինչ կապված է ելույթիս հետ, ապա կարող էի ավելի լավ կատարել: Դեռ աշխատելու տեղ ունեմ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը:

Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանի հավաքականը մասնակցել է 4 մարզիկով: Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում գրավել է երրորդ, Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում՝ երկրորդ, իսկ Վահագն Դավթյանը նույն օղակների վարժությունում՝ երրորդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգաթափերի վարժությունում 5-րդն էր:


© 2009 ARMENPRESS.am