Ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 դպրոցի գործավարուհին

14:52, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 38-309-րդ հոդվածի 1-ն մասով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ»,- տեղեկացրեց Հարությունյանը:


© 2009 ARMENPRESS.am