Աննա Հակոբյանը խոստանում է յուրաքանչյուր քայլի մասին տեղեկացնել իր նոր պաշտոնական կայքում
14:11, 26 Մարտ, 2019«Սիրելի ընկերներ, այսօր գործարկվեց annahakobyan.am կայքը, որն անընդհատ կթարմացվի: Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլին կարող եք հետեւել այս կայքի միջոցով: Հուսով եմ՝ այն դուր կգա ձեզ եւ հարմարավետ կլինի ձեզ համար: Հատուկ շնորհակալություն կայքը ստեղծած էնտուզիաստների թիմին՝ Հասմիկ Հարությունյանին, Լիլիթ Ավագյանին, Տաթեւ Ավագյանին, Ջանիկ Սեւոյանին, Սարգիս Մկոյանին»,-գրել է Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
© 2009 ARMENPRESS.am