Հայ գործարարը դիտարկում է հայկական մրգերը Բուլղարիա արտահանելու հնարավորությունը

13:34, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում գործունեություն ծավալող հայ գործարար Գևորգ Գրիգորյանը վերջերս կայացած հայ-բուլղարական բիզնես համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ դիտարկում է հայկական մրգերը բուլղարական շուկա արտահանելու հնարավորությունը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով novinite.com կայքը, գործարարը Հայաստանում արտադրություն հիմնելու և Բուլղարիա մրգեր, տոմատի մածուկ ու ջեմ արտահանելու մտադրություն է հայտնել: Նա նշել է, որ հայկական մրգերը ԵՄ շուկա արտահանելու համար Բուլղարիան հարմար տարբերակ է: 

Հայ-բուլղարական գործարար համաժողովը կայացել է մարտի 12-ին, Երևանում: Համաժողովի բացման արարողությանը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: 

 

 


© 2009 ARMENPRESS.am