Իրանի հարավում հեղեղման զոհերի թիվը հասել Է 19-ի

13:13, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 19 մարդ Է մահացել, եւս 119-ը՝ տուժել Իրանի հարավի Շիրազ քաղաքում մոլեգնող հեղեղումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քուլիվանդին:

Ավելի վաղ հաղորդվել Էր 17 մահացածների եւ 74 տուժածների մասին: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին տեղական իշխանություններից պահանջել Է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հեղեղումից տուժած տարածքներում: Նախագահը նշել Է, որ հեղեղումները շարունակվում են Գուլիստան հյուսիսային նահանգում եւ կոչ Է արել կաբինետի նիստ անցկացնել տարածաշրջանում ենթակառուցվածքի, ֆերմերային տնտեսությունների եւ անձնական ունեցվածքի վնասների գնահատման համար: Իրանի նախագահը մարտի 25-ին ցավակցություն Է հայտնել հեղեղումից տուժածներին: Ավելի վաղ ճգնաժամային իրավիճակների գծով ծառայության ղեկավար Իսմայիլ Նաջարը հայտարարել Է, որ մարտի 24-ին երկրում սկսված տեղատարափները հեղեղումների պատճառ են դարձել 25 նահանգներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am