Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել
11:13, 26 Մարտ, 2019ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այրվում է Բաքվի «Դիքլաս» առևտրի կենտրոնը, դեպքի վայր են ժամանել 10 հրշեջ-փրկարարական հաշվարկներ:
Կատարվում են հրդեհաշիջման և առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց տարհանման աշխատանքներ:
Տուժածների վերաբերյալ տեղեկություն դեռևս չի հայտնվում:
© 2009 ARMENPRESS.am