Իրանում հեղեղումից տուժածների թիվը հասել Է 68-ի

18:00, 25 Մարտ, 2019


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Շիրազ քաղաքում հեղեղումից տուժածների թիվը հասել Է 68-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը՝ հղում անելով քաղաքի դատաբժշկական փորձաքննության վարչությանը:
Ավելի վաղ տեղեկացվել Էր 11 զոհվածների եւ 35 տուժածների մասին: Ինչպես հետեւում Է վարչության հայտարարությունից, 68 տուժածների շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am